Լրահոս

16.09.2013 10:08


Զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել

Զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել

Սեպտեմբերի 14-ի՝ լույս 15-ի գիշերը՝ ժամը 03.10-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1994թ. ծնված Խաչատուր Կորյունի Խաչատրյանը:

ԼՂՀ ՊՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Խաչատուր Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը