Լրահոս

20.07.2009 15:01


Վահան Շիրխանյան. «Ես չեմ ասում՝ Սե՛րժ Սարգսյան, դու հեռացի՛ր, Լևո՛ն Տեր–Պետրոսյան, դո՛ւ արի»

Վահան Շիրխանյան. «Ես չեմ ասում՝ Սե՛րժ Սարգսյան, դու հեռացի՛ր, Լևո՛ն Տեր–Պետրոսյան, դո՛ւ արի»

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահան Շիրխանյանը լրագրողներին ասել է, որ վերջերս գաղտնազերծված Մադրիդյան սկզբունքները հակահայ են, կահահայաստանյան և հակաարցախյան, իսկ այնտեղ ամրագրված զիջումները պարտադրվում են միայն Հայաստանին։ Ավելին, նա նշել է, որ Մադրիդյան սկզբունքները գրեթե նույնն են, ինչ 1998թ. ցանկանում էր իրականցնել այն ժամանակ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչն էլ նրա հրաժարականը պահանջելու պատճառ դարձավ։

-Չընդունվեց մեր կողմից։ Մենք ասացինք, թե սա պարտություն և դավաճանություն է, և նա հեռացավ։ Հիմա էլ ես չեմ ասում՝ Սե՛րժ Սարգսյան, դու հեռացի՛ր, Լևո՛ն Տեր-Պետրոսյան, դո՛ւ արի,- ասել է Վ. Շիրխանյանը՝ հավելելով, որ երկրում սահմանադրական կարգը վերականգնելուց հետո ՀՀ առաջնորդ տեսնում է այն մարդուն, ում կընտրի ժողովուրդը։ Իսկ եթե, այդուհանդերձ, ընտրի Լևոն Տեր-Պետրոսյանին, և նա կրկին ցանկանա իրականացնել նույնը, ինչ 1998թ., ապա այդ ժամանակ կրկին կպայքարեն Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ։

-Մենք Ադրբեջանին ոչ մի թիզ հող չունենք հանձնելու։ Հանձնել՝ նշանակում է կորցնել Հայաստանը,- ասել է Վ. Շիրխանյանը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայ ազգային կոնգրեսի ղեկավարի և մի շարք անդամ-կուսակցությունների հետ նույնիսկ նման հակադիր դիրքորոշումներ ունենալու պարագայում ՀԱԿ-ում իր մնալը բացատրելով հետևյալ կերպ.

-Ես շարքային կոնգրեսական եմ, որը մարտի 1-ի սպանդով ջղայնացած, վիրավորված՝ ընդունվել է այդտեղ, որպեսզի կարողանա կազմակերպված պայքարել այս իշխանության դեմ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը