Լրահոս

20.09.2013 09:23


Գյումրիում առաջին անգամ տեղի կունենա արվեստների և արհեստների փառատոն

Գյումրիում առաջին անգամ տեղի կունենա արվեստների և արհեստների փառատոն

Սեպտեմբերի 20-ին Գյումրիում տեղի կունենա Արվեստների և արհեստների առաջին փառատոնը, որն այլ միջոցառումների հետ մեկտեղ նվիրված է Գյումրիի` որպես 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք լինելուն: Փառատոնի շրջանակում կտեղադրվեն 25 տաղավարներ, որտեղ կցուցադրվեն տեղացի արհեստավորների, նկարիչների, դարբինների, ոսկերիչների, գորգագործների և քանդակագործների ավանդական աշխատանքները: Փառատոնի ընթացքում նաև ելույթ կունենան տեղացի երաժիշտներ, պարային համույթներ և դերասաններ, ինչպես նաև կմատուցվեն Գյումրեցի խոհարարների կողմից պատրաստված կերակրատեսակներ: Փառատոնի նպատակն է ներկայացնել Գյումրիի պատմամշակութային արժեքներն և ավանդույթները, ինչպես նաև աջակցել զբոսաշրջային ներուժի զարգացմանը:

Այս խորագրի վերջին նյութերը