Լրահոս

20.07.2009 18:10


ՀՀ արտգործնախարար. «Կարծում եմ, դեռ շանսը կորցված չէ, որպեսզի երկու երկրները գնան հարաբերությունների կարգավորման»

-Նախ և առաջ, որևէ փաստաթուղթ ստորագրված չէ։ Ինչ վերաբերում է պատմաբանների ինչ-որ հանձնաժողովի ստեղծմանը, այդպիսի համաձայնություն գոյություն չունի,– ասել է արտգործնախրար Է.Նալբանդյանը՝ պատասխանելով հայ թուրքական հարաբերությունների, պատմաբանների հանձնաժողովի և «ժանապարհային քարտեզի» վերաբերյալ հարցին։

–Բազմիցս ասվել էր, որ եթե երկու կողմերը համաձայնության գան, և համապատասխան փաստաթղթեր ստորագրվեն, ապա խոսքը կգնա նրա մասին, որ հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, բացվեն սահմանները, և ստեղծվի միջկառավարական հանձնաժողով, որը կզբաղվի տարբեր հարցերով։ Դրա մեջ կլինեն ենթահանձնաժողովներ, որոնք ևս կզբաղվեն տարբեր հարցերով՝ ներառյալ երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնման հարցերը։ Ինչ վերաբերում է լավատես լինելուն, ապա միշտ էլ պետք է լավատես լինել։ Եվ կարծում եմ, դեռ շանսը կորցված չէ, որպեսզի երկու երկրները գնան հարաբերությունների կարգավորման, և դա ոչ միայն երկու երկրների շահերից է բխում, այլև ամբողջ տարածաշրջանի։ Չկա երկիր, որը չի ողջունել այս գործընթացը։ Միգուցե ինչ-որ դժգոհություններ եղել են միայն Ադրբեջանի կողմից, այն էլ, կարծում եմ, այնքան էլ խելամիտ չեն, որովհետև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բարենպաստ կլինի ամբողջ տարածաշրջանի համար, իսկ Ադրբեջանը մեր տարածաշրջանի մասնիկն է,– ասել է Է.Նալբանդյանը

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը