Լրահոս

24.09.2013 13:56


ԲՀԿ պատգամավորներն ընդունել են «Սինջար եզդիների ազգային միավորման» խորհրդի անդմաների

ԲՀԿ պատգամավորներն ընդունել են «Սինջար եզդիների ազգային միավորման» խորհրդի անդմաների

Այսօր «Սինջար եզդիների ազգային միավորման» խորհրդի մի շարք անդմաների Ազգային Ժողովում ընդունեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: «Սինջար» եզդիների ազգային միավորման ներկայացուցիչները ներկայացրեցին այն խնդիրները, որոնք ունեն Հայաստանում ապրող եզդիները` մասնավորապես Սադոնց գյուղում ժամանակին գործած անօրինական մանկապարտեզի խնդիրը, որտեղ նաև կրոնական քարոզչություն է իրականացվել: Պատգամավորները վստահեցրին, որ անհրաժեշտ փաստերը առկայության դեպքում նրանք անպայման կբարձրաձայնեն խնդիրը: Պատգամավորների հետ քննարկվեց նաև թե ինչ ճանապարհներով ազգային փոքրամասնությունները կարող են ներկայացված լինել ընտրովի մարմիններում: ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարևոր համարեց ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունը ընտրովի մարմիններում, սակայն կարծում է, որ հարցի լուծումը կարող է լինել այն դեպքում, երբ ազգային փոքրամասնությունները միասնական առաջարկ ներկայացնեն: Կողմերը քննարկեցին նաև Իրաքում եզդիների նկատմամբ կիրառվող հալածանքների հարցը և պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու դեպքում խնդիրը կբարձրաձայնի միջազգային հանդիպումների ընթացքում:

Սինջար եզդիների ազգային միավորում

Այս խորագրի վերջին նյութերը