Լրահոս

24.09.2013 15:50


Այսօր մեկնարկեց ՀՀ նախագահի երբեմնի թեկնածու Արկադի Վարդանյանի գործով դատավարությունը

Այսօր մեկնարկեց ՀՀ նախագահի երբեմնի թեկնածու Արկադի Վարդանյանի գործով դատավարությունը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, սկսվել է գործարար, ՀՀ նախագահի երբեմնի թեկնածու Արկադի Վարդանյանի գործով դատավարությունը: Նա ձերբակալվել է մայիսի 18-ին՝ ընկերոջ՝ Արսեն Ավետյանի հետ միասին:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-104 հոդվածով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն): Ամբաստանյալի աթոռին է նաև Վարուժան Սաֆտալյանը:

Արսեն Ավետյանին և Արկադի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծրագրել են ապօրինաբար կյանքից զրկել Ռոբերտ Ավետյանին:

Վարուժան Սաֆտալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրացնելու նպատակով զգալի չափով հոգեմետ նյութ է ձեռք բերել և տրամադրել Արսեն Ավետյանին, բացի այդ, հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր հանցագործության մասին չի հայտնել: Արկադի Վարդանյանը միջնորդեց դատարանին՝ ներկայացնելու իր և Արսենի հեռախոսազրույցի գաղտնալսումը: Ըստ մեղադրյալի՝ գործում դա կիսատ է: Դատավորը հետաձգեց միջնորդության քննարկումը: Այն կքննվի ապացույցների փուլում:

Այս խորագրի վերջին նյութերը