Լրահոս

25.09.2013 22:13


«Մենք ենք, մեր լեռները» նոր կապիտալ վերանորոգված հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն

«Մենք ենք, մեր լեռները» նոր կապիտալ վերանորոգված հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին մասնակցել է Արցախի գլխավոր խորհրդանիշներից մեկը հանդիսացող «Մենք ենք, մեր լեռները» նոր կապիտալ վերանորոգված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է ազգային խորհրդանիշների պահպանման կարեւորությունը` գոհունակություն հայտնելով, որ այս գործընթացի մասնակից է նաեւ սփյուռքը: Այս համատեքստում Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերար Կարեն Ավագյումյանին համալիրի բարեկարգման աշխատանքները ֆինանսավորելու համար` այն համարելով պատմական հայրենիքի հետ կապերն ամուր պահելու լավագույն միջոցներից մեկը:
Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրհամյանը, Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Մեծ Բրիտանիայի Lորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, կոթողի հեղինակ Սարգիս Բաղդասարյանի որդի Աշոտ Բաղդասարյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր արտերկրից:

Այս խորագրի վերջին նյութերը