Լրահոս

25.09.2013 17:25


ՀՖՖ–ն 2015թ. հանդիպումների համար ԶԼՄ–ին արդեն հավատարմագրում է

ՀՖՖ–ն 2015թ. հանդիպումների համար ԶԼՄ–ին արդեն հավատարմագրում է
ՀՖՖ-ն սկսում է ԶԼՄ-ի հավատարմագրումը Հայաստան-Ֆրանսիա և Հայաստան-Ղազախստան հանդիպումները լուսաբանելու համար

Ս.Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ՍԿՍՈՒՄ Է ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՖՐԱՆՍԻԱ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ-ՂԱԶԱԽՍՏԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԼՈՒՍԱԲԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

Հավատարմագրման հայտը, ինչպես նաեւ «Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմերի մասնակցությամբ հանդիպումների, ՀՖՖ-ի կողմից անցկացվող միջոցառումների ժամանակ ԶԼՄ-ների հավատարմագրման կարգը», այդ Կարգի անբաժանելի մասն հանդիսացող Մեդիա Հուշաթերթիկը ԶԼՄ-ները կարող են ներբեռնել ՀՖՖ պաշտոնական կայքից:

Հավատարմագրման հայտերը ՀՖՖ ներկայացնելու վերջին ժամկետն է ս.թ. հոկտեմբերի 2-ը, ժամը 17:30-ը: Սահմանված ժամկետից հետո ներկայացված հայտերը չեն ուսումնասիրվելու:

ՀՖՖ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը