Լրահոս

26.09.2013 09:20


Պատահարի հետևանքով 1 մարդ մահացել է, տուժածների վիճակը գնատում են ծայրահեղ ծանր և կայուն ծանր

Պատահարի հետևանքով 1 մարդ մահացել է, տուժածների վիճակը գնատում են ծայրահեղ ծանր և կայուն ծանր

Սեպտեմբերի 26-ին, ժամը 06.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ.Նժդեհ փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում՝ «Հայրենիք» կ/թ մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Գազ 53» մակնիշի ավտոմեքենային, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ-ի փրկրարար ջոկատը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես SLK230» մակնիշի 77 AN 177 պ/հ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ա. Ս-ին (ծնվ.1953 թ.) և բախվել ճամփեզրին կայանված «Գազ 53» մակնիշի 824 LS 68 պ/հ ավտոմեքենային:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, և վրաերթի ենթարկված Ա. Ս-ը, «Գազ 53» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` Վ. Գ-ը (ծնվ. 1944թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ Ա. Ս-ը մահացել է:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնատում են ծայրահեղ ծանր և կայուն ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը