Լրահոս

21.07.2009 16:03


Ռուբեն Սաֆրաստյան. «Հայկական կողմը դիվանագիտական ձախողում չի ունեցել»

Ռուբեն Սաֆրաստյան. «Հայկական կողմը դիվանագիտական ձախողում չի ունեցել»

-Չեմ կարող ասել՝ նախագահը կգնա՞ Թուրքիա, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ դեռևս վերջնական որոշումն ընդունված չէ,- ասել է Ռուբեն Սաֆրաստյանը։ Նա նշել է, որ ամեն դեպքում՝ մինչև հոկտեմբեր թուրքական կողմը փորձելու է Հայաստանի հետ բանակցային գործընթացում որոշակի առավելությունների հասնել։

Այդ առումով նա հույս է հայտնել, որ հայկական դիվանագիտութունը կգտնվի բարձրության վրա և տեղի չի տա։ Նա կարևորել է այն հանգամանքը, որ Թուրքիայի հետ ստեղծվել է բանակցային գործընթացի մի ձևաչափ, որը մեզ հնարավորություն է տալիս, դիվանագիտական ունակությունները ճիշտ օգտագործելու դեպքում, հասնելու հիմնական նպատակին՝ առանց որևէ նախապայմանի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։

Ճանապարհային քարտեզը դրական համարելով՝ նա նշել է, որ դա փաստաթուղթ է, որտեղ, ըստ  պաշտոնական հայտարարությունների, թուրքական կողմը հրաժարվել է Հայաստանի նկատմամբ նախապայմանների իր քաղաքականությունից։

Ինչ վերաբերում է հայկական կողմի դիվանագիտական ձախողումներին, ապա, Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, հայկական կողմն այդպիսիք չունի։ Դիվանագիտական «անփորձություն» նա համարել է այն, որ ՀՀ արտգործնախարարությունը կտրուկ և սուր պատասխաններ չի տալիս թուրքական և ադրբեջանական կողմերի ռազմատենչ հայտարարություններին։

Խորքային որևէ գործընթացի նախանշան մինչև աշուն Ռուբեն Սաֆրաստյանը չի տեսնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը