Լրահոս

27.09.2013 10:49


Մադրիդի մետրոյում 2 մլն դոլար պարունակությամբ դրամապանակ է գտնվել

Մադրիդի մետրոյում 2 մլն դոլար պարունակությամբ դրամապանակ է գտնվել

Մադրիդի մետրոյի 5–րդ գիծը ստուգող բանվորներից մեկը գնացքներից մեկում երկու մլն դոլարի բանկային կտրոնով դրամապանակ է գտել։ Այս մասին տեղեկացնում է «Գազետա. ռու»–ն։ Վագոնի դռները մինչև վերջ չէին բացվում, և աշխատողն ուղարկվել էր նորոգելու այն։ Պարզվել է, որ դռների արանքում խրված մնացած է եղել դարչնագույն կաշվե դրամապանակ, որտեղ եղել են կալիֆոռնիական վարորդական վկայական, մի քանի կրեդիտային քարտ, ինչպես նաև երկու մլն արժողությամբ բանկային կտրոն, որոնք հանձնվել են մադրիդյան ոստիկանությանը։ Իրավապահ մարմինները համապատասխան աշխատանք են սկսել իրերը տիրոջը վերադարձնելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը