Լրահոս

27.09.2013 12:39


Վիճաբանություն և վնասվածքներ

Վիճաբանություն և վնասվածքներ
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 19.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել 1946 թ. ծնված Սուրեն Գ.-ն և հայտնել, որ Ավետիսյան փողոցի թիվ 80 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունենում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 19.00-ին, նշված շենքի բակում վիճաբանության ժամանակ 1963 թ. ծնված Հրաչիկ Ա.-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Սուրեն Գ.-ի դեմքին և պատճառել վնասվածք:
Սուրեն Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Նույն օրը՝ ժամը 21.00-ին, Հրաչիկ Ա.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նշված վիճաբանության ժամանակ Սուրեն Գ.-ն էլ իր դեմքին է հարվածներ հասցրել և պատճառել վնասվածք:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը