Լրահոս

27.09.2013 13:09


Սուրենյանցը հետախուզվում է. նա կկալանավորվի

Սուրենյանցը հետախուզվում է. նա կկալանավորվի

Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի, շուրջ 1,5 ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո վերադառնալով հրապարակեց իր որոշումը: Ըստ այդմ՝ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու ստորագրությունը փոխարինվել է կալանքով: Դատարանը որոշում է կայացրել նաև քրեական գործի վարույթը կասեցնելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Սուրենյանցին հայտնաբերելուց հետո դատարանը քրեական գործի վարույթը վերսկսելու մասին որոշում կընդունի: Այսպիսով դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոց ընտրված չհեռանալու ստորագրությունը կալանքի փոխելու մասին:

Խարդախության մեջ մեղադրվող քաղաքագետ Ս. Սուրենյանցը այսօր ևս չէր ներկայացել իր գործով դատական նիստին, և դատարանը մինչ նիստը սկսելը (այն սկսվեց 40 րոպե ուշացումով) փորձել էր պարզել վերջինիս բացակայության պատճառը: Սուրենյանցը հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել է, որ վատառողջ է, և կաթիլային ներարկում է ստանում: Դատարանը փորձել էր պարզել, թե որտեղ է գտնվում Սուրենյանցը, վերջինս դատարանին հավաստիացրել էր, որ Նորքի զանգվածում բնակվող ընկերոջ տանն է, բայց հասցե չէր նշել:

Նախորդ նիստին Սուրենյանցի նկատմամբ բերման ենթարկելու որոշում էր կայացվել, սակայն պարզվել էր, որ Սուրենյանցի բնակավայրի դատարանին հայտնի հասցեում նման մարդ չի բնակվում:

Հեղինակ՝ «Փաստինֆո»

Այս խորագրի վերջին նյութերը