Լրահոս

21.07.2009 17:30


«Ժառանգությունը» կողմ է փոխզիջումների, բայց....

«Ժառանգությունը» կողմ է փոխզիջումների, բայց....

-Չեմ ուզում մեկնաբանել Հայ ազգային կոնգրեսի ներսում տիրող իրավիճակը,- ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Արցախի խնդրի վերաբերյալ ՀԱԿ–ում առկա տարակարծությունները։ -Համգործակցության առումով կարող եմ ասել, որ «Ժառանգություն»-ը կհամագործակցի այն քաղաքական ուժի հետ, որի տեսակետները կհամընկնեն մեր տեսակետներին՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը՝ որպես անկախ պետություն, և երկու երկրների միջև պետք է ձևավորվեն իրավական կանոնակարգված հարաբերություններ»:

7օր-ի՝ «Ազատագրված տարածքների առումով, ո՞րն է  «Ժառանգության» դիրքորոշումը» հարցին Բախշյանը պատասխանել է. «Երկուստեք համահավասար փոխզիջումներ, և ոչ թե միայն հօգուտ Ադրբեջանի: Իսկ փոխզիջում ասվածի տակ ես հաստատ նկատի չունեմ Մադրիդյան սկզբունքները, դրանք միակողմանի զիջում են Հայաստանի կողմից: Փոխզիջում ասվածի տակ նկատի ունեմ այն, ինչի տակ կստորագրեն Լեռանային Ղարաբաղի ժողովրդի կողմից օրինական ընտրված իշխանությունները»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը