Լրահոս

05.10.2013 12:59


Արտակ Նազարյանի գործով վճռաբեկ բողոքը հետ վերադարձվեց

Արտակ Նազարյանի գործով վճռաբեկ բողոքը հետ վերադարձվեց
jfhr.am–ի փոխանցմամբ՝ Վճռաբեկ դատարանը` դատավոր Դ. Ավետիսյանի նախագահությամբ, որոշել է հետ վերադարձնել լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով տաս տարվա ազատազրկման դատապարտված ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպանների և տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի ու փաստաբան Մուշեղ Շուշանյանի` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` օգոստոսի 1-ին կայացված որոշման դեմ ներկայացրած վճռաբեկ բողոքները:
Ինչպես տուժող, այնպես էլ պաշտպանական կողմերը պնդում են, որ թե՛ առաջին, թե՛ վերաքննիչ դատարաններն այս գործով անօրինական որոշում են կայացրել և պահանջում էին բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումն ու գործն ուղարկել նոր քննության։
Մանրամասներն՝ այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը