Լրահոս

09.10.2013 12:52


Մեծածավալ օգնություն Գյումրու անապահով ընտանիքներին և առողջապահական հիմնարկներին

Մեծածավալ օգնություն Գյումրու անապահով ընտանիքներին և առողջապահական հիմնարկներին

Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանը երկրորդ տարին անընդմեջ օգնություն է տրամադրում Գյումրու ոչ միայն տնակային ավաններում բնակվող անօթևան ու սոցիալապեսծանր պայմաններում ապրող ընտանիքներին, այլ նաև մի շարք առողջապահական հիմնարկություններին ու Գյումրու տուն-ինտերնատին: Այս անգամ ամերիկահայ բարերարը մեծաքանակ բժշկական խալաթներ, անկողնային պարագաներ, հագուստներ և կոշիկներ է ուղարկել: Նախորդ օրը օգնություն տրամադրվեց Գյումրու հոգեկան առողջության կենտրոնին, իսկ այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օգնություն տրամադրելու նպատակով այցելեցին Գյումրու ծերերի տուն-ինտերնատ և Գյումրու նորաբաց բժշկական կենտրոն: Բարեգործական ձեռնարկի մասին առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

http://www.youtube.com/watch?v=J7j_vpf678g&feature=share&list=UU_PWSsLkNmJPh0HBwFfJvtQ

Այս խորագրի վերջին նյութերը