Լրահոս

10.10.2013 17:37


Պուտինն արդեն շնորհավորեց Ալիևին

Պուտինն արդեն շնորհավորեց Ալիևին

Ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։

ՌԴ նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ալիևին նախագահական ընտրություններում ունեցած հաջողության կապակցությամբ։

Ավելի վաղ Պուտինն Ալիևին շնորհավորական հեռագիր է հղել՝ ընդգծելով, որ ընտրություններում նրա համոզիչ հաղթանակը վկայում է քաղաքական բարձր հեղինակության, նրա կողմից իրականացվող սոցիալ–տնտեսական զարգացման, ինչպես նաև երկրի միջազգային դիրքերի ամրապնդմանն ուղղված քայլերին հասարակության աջակցության մասին։

Ռուսաստանի նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել շարունակել համատեղ ջանքերն Անդրկովկասում կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը