Լրահոս

12.10.2013 12:16


71–ամյա Հարիսոն Ֆորդը կխաղա «Ինդիանա Ջոնս»–ի 5–րդ մասում

71–ամյա Հարիսոն Ֆորդը կխաղա «Ինդիանա Ջոնս»–ի 5–րդ մասում

Հոլիվուդյան հայտնի դերասան Հարիսոն Ֆորդը կխաղա հայտնի հնագետի արկածների մասին պատմող 5–րդ ֆիլմում։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

«Չեմ կարծում՝ Ինդիանա Ջոնսի համար ինչ–որ արգելքներ կան ծերության հետ կապված։ Ու քանի որ ես արդեն բավական ծեր եմ, մեզ պետք չի Ջոնսի հորը մարմնավորող Շոն Քոնարին։ Ես կարող եմ սեփական հորս դերը տանել»,–ժպիտով ասել է դերասանը։

Հիշեցնենք, որ խիզախ ամերիկացի Ինդիանային նվիրված 5–րդ ֆիլմի ստեղծման մասին Սթիվեն Սփիլբերգը հայտարարել էր դեռ 2011–ին։

Այս խորագրի վերջին նյութերը