Լրահոս

14.10.2013 14:07


Համաներմամբ արդեն ազատ է արձակվել 505 դատապարտյալ

Համաներմամբ արդեն ազատ է արձակվել 505 դատապարտյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 43 դատապարտյալ:

Մասնավորապես, «Նուբարաշեն» ՔԿՀ –ից՝ 4, «Էրեբունի» ՔԿՀ – ից՝ 26, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – ից՝ 6 «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ– ներից՝ 2-ական, «Արթիկ», «Վանաձոր» և «Աբովյան» ՔԿՀ –ներից՝ 1-ական դատապարտյալ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, ընդհանուր առմամբ, համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 505 դատապարտյալ:

Այս խորագրի վերջին նյութերը