Լրահոս

15.10.2013 17:10


«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքների հետ կապված՝ ս.թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 10.00-24.00, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտայի 12-80 համարներ, Խորենացի 28-ից բարձր համարներ, Նար Դոսի 5-40 համարներ, Քրիստափորի, Օստրովսկու, Բեռնակիրների, Աճեմյան, Բուռնազյան, Սևան, Սմբատ Զորավար, Միչուրին, Սուվորով, Նեկրասով, Բելինսկի, Արհեստավորների, Գլինկա փողոցներ ու նրբանցքներ և հարակից տարածքներ,

Էրեբունի վարչական շրջան, բացառությամբ` Արցախի պողոտայի,

Նուբարաշեն վարչական շրջան,

Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհ, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզե, Սարգսյան, Մայիսի 9-ի, Մ.Մկրտչյան, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդան, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկո, Նիզամի, Մխչյան փողոցներ, Մասիսի փող. նրբանցք, Չեխովի փող. 1-21 համարներ, Բագրատունյաց փող. 41-ից բարձր համարներ, Վերին Շենգավիթ 1-ին և 2-րդ փողոցներ, Ներքին Շենգավիթ 1-ին և 2-րդ փողոցների, Արին Բերդի փողոցի 2, 4, 5 նրբանցքներ ու Նոր Խարբերդի ամառանոցային թաղամասի 1-35 փողոցներ և հարակից տարածքներ,

Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Խարբերդ համայնքներ և անմիջապես նշված ջրատարից սնվող մյուս տարածքներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը