Աշխարհ

17.10.2013 09:46


Սիրիայում ծայրահեղականները գրավել են Հալեպի բանտը

Սիրիայում ծայրահեղականները գրավել են Հալեպի բանտը

km.ru-ն, հղում անելով «France-Presse» գործակալությանը, գրում է, որ Սիրիայի իսլամիստ գրոհայինները նախօրեին գրավել են երկրի հյուսիսում գտնվող Հալեպի կենտրոնական բանտը։

Գրոհայինների կողմից քաղաքային բանտը պաշարվել էր դեռևս այս տարվա ապրիլին։ Նշվում է, որ Հալեպի բանտի գրավմանը մասնակցած գրոհայինները կապված են «Ալ–Քաիդայի» և «Ալ–Նուսրայի Ճակատ» ծայրահեղական խմբավորումների հետ։

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Այս խորագրի վերջին նյութերը