Լրահոս

23.07.2009 15:11


Ինչու՞ են չեղյալ հայտարարվել «Միսս Քրդստան» մրցույթի արդյունքները

Ինչու՞ են չեղյալ հայտարարվել «Միսս Քրդստան» մրցույթի արդյունքները

Թուրքական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, որ «Միսս Քուդստան» մրցույթը, որի անցկացումը նախատեսված էր Գերմանիայում, կրկին հետաձգվել է։ Պաշտոնական պատճառն այն է, որ «քուրդ ժողովուրդը դեռևս պատրաստ չէ նման մրցույթների անցկացմանը»։ Հիշեցնենք, որ քրդերը 4 տարի առաջ փորձել էին գեղեցկության մրցույթ անցկացնել, սակայն այն հետաձգվել էր։ Իսկ մի քանի ամիս առաջ Քրդստանի Դեմոկրատական կուսակցությունը, Մասուդ Բարզանիի գլխավորությամբ, կազմակերպել էր ընտրական փուլ՝ այդ նպատակով ստեղծելով հատուկ կայքէջ։ Կայքէջում նշված է, որ Misskurdistan.de մրցույթի ժյուրին արդեն հայտարարել է, որ ամենագեղեցիկ քրդուհին Ասլի Բայրամն է։ Սակայն մի քանի օրից պարզվել է, որ մրցույթի արդյունքները չեղյալ են հայտարարվել, քանի որ «քուրդ ժողովուրդը պատրաստ չէ նման միջոցառումներին»։

Ըստ Vesti.az-i։

 

Այս խորագրի վերջին նյութերը