Լրահոս

18.10.2013 10:18


Վերելակի հորանում հրդեհ է բռնկվել

Վերելակի հորանում հրդեհ է բռնկվել

Երևանի Նազարբեկյան թաղամասում, հոկտեմբերի 17-ի ուշ երեկոյան, 1ա շենքի 2-րդ մուտքի վերելակի հորանից ծուխ է նկատվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.06-ին, մարվել՝ 23.09-ին:

Այրվել է վերելակի խցիկը` 1քմ:

Այս խորագրի վերջին նյութերը