Լրահոս

18.10.2013 12:04


«Ժառանգության անդամները գնալով կորցնում են իրենց ադեկվատությունը»

«Ժառանգության անդամները գնալով կորցնում են իրենց ադեկվատությունը»

Ժառանգության անդամները գնալով կորցնում են իրենց ադեկվատությունը, ու արդեն ափսոսում եմ, որ խորհրդարանական ընտրություններին իմ քվեն այդ ծաղրածուներին տվեցի: Կներե'ք, իհարկե, չոր ձևակերպման համար, բայց ամեն ինչ պետք է ունենա իր չափն ու սահմանը, այլապես դա վեր է ածվում ֆարսի ու կլոունադայի:
Մի կողմից Ստյոպա Սաֆարյանն է, ով աչքիցս ընկավ դեռ այն ժամանակ, երբ նրան համակեց աներձագացավը, որովհետև, ըստ իս, նա տղամարդավայել չպահեց իրեն, ու կարող էր ավելի արժանապատիվ կեցվածքով ընդունել անարդարությունը, բայց նա գերադասեց բամբասկոտ կնոջ նման ամիսներ շարունակ ստատուսներ ու ձոներ հյուսել աներձագի մոտիվներով: Հիմա էլ դրել այն ոստիկանի անձնական նամակագրությունն է տարածում ու հրճվում: Սրիկայություն է անձնական նամակագրությունը հրապարակելը, և, մեղմ ասած, ոչ կոռեկտ այն տարածելը, իսկ եթե դա անում է տղամարդը, այն էլ` հիացմունքից էյֆորիայի մեջ ընկած, ապա դա պարզապես նողկանք է առաջացնում: Ամոթ է, Ստյոպա, Ա-ՄՈԹ:
Մյուս կողմից էլ Փոստանջյանն է, ով իր հերոստրատի բարդույթով համակված` հետ չի գալիս ստրասբուրգյան իր բենեֆիսից: Հիմա էլ աջ ու ձախ նամակներ է գրում, որ իր անվտանգությունն ապահովեն, որովհետև իրեն սպառնացել են Շմայսը, Թոխմախի Մհերը, Գալուստ Սահակյանն ու Գալուստի ինտելեկտային երկվորյակ Կարեն Ավագյանը: Թե ասա` դու ո՞ւմ ես պետք, որ մի հատ էլ քեզ սպառնան ու վնասեն, դու քո առաքելությունը կատարեցիր, ու քո շահերից է բխում, որ հերոսությունդ մի քիչ մոռացվի, իսկ դու դրած օրը մեջ մե'կ ոստիկանությունից ես պաշտպանություն խնդրում, մե'կ Հովիկ Աբրահամյանից...
Ու այս մարդիկ մարմնավորում են հայաստանյան ընդդիմությունը... ասել Սերժի՝ դրա համար էլ մեր խիարը թարս ա աճում:

Գեղամ Ասլամազյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը