Լրահոս

19.10.2013 13:21


Ադրբեջանի եվրոպական շարժման պատվիրակությունը կժամանի Երևան

Ադրբեջանի եվրոպական շարժման պատվիրակությունը կժամանի Երևան

Ադրբեջանի եվրոպական շարժման ղեկավար Ռամին Գաջիլին և կառույցի խաղաղարար նախաձեռնությունների գծով փորձագետ Գամիդա Գիասբեյլին «Քաղաքացիական նախաձեռնությունների դերի բարձրացումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում» նախագծի շրջանակներում հոկտեմբերի 19-20-ին կայցելեն Երևան: Այցի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչները Հայաստանի ԱԺ պատգամավորների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ակտիվիստների հետ կմասնակցեն Եվրամիության կազմակերպած խորհրդաժողովին: Միջոցառումներին կմասնակցեն նաև Միջազգային եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիոգո Պինտգոն և շարժման քաղաքական կոմիտեի ներկայացուցիչ տիկին Քերոլ Վեավերը:

Այս խորագրի վերջին նյութերը