Լրահոս

22.10.2013 18:05


Նալբանդյանը հանդիպել է Մուիժնիկսին

Նալբանդյանը հանդիպել է Մուիժնիկսին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին, ով Երևան է ժամանել «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով։
ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ Նալբանդյանն ու հանձնակատար Մուիժնիկսը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող շարունակական քայլերը։ Հյուրի խնդրանքով Նալբանդյան անդրադարձավ հայրենիքում ապաստանած սիրիահայերին օժանդակելու նպատակով իրականացվող քայլերին։

Այս խորագրի վերջին նյութերը