Լրահոս

24.10.2013 12:02


28-ամյա կին վարորդը, «գոլդ» համարանիշներով BMW-ով, ոչ սթափ վիճակում Երևանում ավտոմեքենաների ջարդ է արել

28-ամյա կին վարորդը, «գոլդ» համարանիշներով BMW-ով, ոչ սթափ վիճակում Երևանում ավտոմեքենաների ջարդ է արել

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: «http://shamshyan.com»–ը գրում է, որ ժամը 08:30-ի սահմաններում Երևան քաղաքի Բաբաջանյան 129 շենքի բնակիչ 28-ամյա Նոնա Հովհաննիսյանը, վարելով BMW մակնիշի 48 ՏՏ 888 համարանիշի ավտոմեքենան, Աբովյան փողոցում հարվածել է 4 ավտոմեքենաների: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենաներին հարվածելուց հետո Ն. Հովհաննիսյանը BMW-ով ընթացել է դեպի Կորյունի փողոց և բարձրացել հետիոտնի համար նախատեսված մայթին: Մանրամասները՝ shamshyan.com–ում

Այս խորագրի վերջին նյութերը