Լրահոս

24.10.2013 12:35


Մայքլ Ջեքսոնը երրորդ անգամ դարձավ ամենահարուստ մահացած աստղը

Մայքլ Ջեքսոնը երրորդ անգամ դարձավ ամենահարուստ մահացած աստղը

Արդեն երրորդ անգամ վախճանված աստղերից ամենահարուստն է ճանաչվում Մայքլ Ջեքսոնը։ Ըստ The Forbes–ի՝ 2013թ. ընթացքում 2009–ին մահացած Ջեքսոնի եկամուտը կազմել է 160 մլն դոլար: Երկրորդ հորիզոնականում Էլվիս Փրեսլին է, ով վախճանվել է 1979–ին: Նրա տարեկան եկամուտը գերազանցել է 55 մլն դոլարը: Առաջատարների եռյակում է նաև «Peanuts» կոմիքսների հիմնադիր Չարլզ Շուլցը (37 մլն դոլար)։

Անցյալ տարի ամենաբարձր վարձատրվող մահացած աստղերի ցուցակը 210 մլն դոլարով գլխավորող Էլիզաբեթ Թեյլորն այս տարվա ցուցակում 4-րդն է. դերասանուհու տարեկան եկամուտը կազմել է ընդամենը 25 մլն դոլար:

Այս խորագրի վերջին նյութերը