Լրահոս

25.10.2013 10:34


Երեք զոհ Ապարան-Երևան ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով

Երեք զոհ Ապարան-Երևան ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19.55-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին` Ապարան քաղաք ընթանալիս, բախվել է «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարի, ինչից հետո «ԳԱԶ-53»-ը բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորներ՝ 1995 թ. ծնված Անի Ալաբերքյանը, 1969 թ. ծնված Ռիտա Հովհաննիսյանը և 2012 թ. ծնված Նարեկ Գալստյանը տեղում մահացել են, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը