Լրահոս

25.10.2013 17:11


Օռլանդո Բլումն ու Միրանդա Քերն ամուսնալուծվում են

Օռլանդո Բլումն ու Միրանդա Քերն ամուսնալուծվում են

Հոլիվուդյան հայտնի դերասան Օռլանդո Բլումն ու մոդել Միրանդա Քերը 3 տարվա համատեղ կյանքից հետո որոշել են ամուսնալուծվել: Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ համատեղ հայտարարության ժամանակ աստղերն ասել են, որ վերջին ամիսների ընթացքում հեռացել են միմյանցից, սակայն շարունակում են հարգել ու աջակցել իրար հանուն ընդհանուր որդու: Աստղային զույգի բաժանման մասին լուրերը տարածվել էին դեռ անցյալ տարի. Միրանդան հանրությանն էր ներկայացել առանց ամուսնական մատանու: Ամուսինները պաշտոնապես հանրությանը ներկայացել են սեպտեմբերի 19-ին՝ Բրոդվեյի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման պրեմիերային, որտեղ 36-ամյա Օռլանդոն հանդես է գալիս գլխավոր դերում:

Օռլանդոն ու Միրանդան հանդիպում էին 2007–ից։ 2010-ին զույգն ամուսնացավ, իսկ 2011–ին ծնվեց նրանց առաջնեկը, ում ծնողները կոչեցին Ֆլին։

Այս խորագրի վերջին նյութերը