Լրահոս

26.10.2013 14:23


Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը երկրորդ երեխային են սպասում

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը երկրորդ երեխային են սպասում

celebdirtylaundry–ի փոխանցմամբ՝ արքայազն Ուիլյամն ու Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնը երկրորդ երեխային են սպասում: Այդ մասին երեք ամսական արքայազն Գեորգիի մկրտության ժամանակ Եղիսաբեթ II թագուհուն է հայտնել Քեյթը:

Արևմտյան լրատվամիջոցները վերջերս տարածել էին, թե զույգը հայտարարել է, որ լրջորեն մտածում է հուլիսի վերջին ծնված փոքրիկ Գեորգի Ալեքսանդր Լուիին քույր կամ եղբայր պարգևելու մասին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քենսինգթոնյան պալատում վերանորոգումից հետո, որտեղ բնակվում են Ուիլյամն ու Քեյթը, միանգամից երկու մանկասենյակ են պատրաստել:

Բուքինգեմյան պալատից դեռ չեն մեկնաբանել Քեյթ Միդլթոնի հղիության մասին լուրը:

Այս խորագրի վերջին նյութերը