Լրահոս

28.10.2013 11:50


«Հայաստանը չլքած քաղաքացիների հաշվին կբարձրանա որոշ յուրայինների աշխատավարձը»

«Հայաստանը չլքած քաղաքացիների հաշվին կբարձրանա որոշ յուրայինների աշխատավարձը»

Այս պահին Ազգային ժողովի հանձնաժողովները համատեղ նիստում քննարկում են 2014 թ. ՀՀ պետական բյուջեն։
Շատ չեմ ծավալվի՝ տնտեսական ցուցանիշներ գրելով, կասեմ մի քանի նկատառում։
1. Թեև այս տարվա պետական բյուջեն ավելացել է, սակայն ժողովրդի կյանքի որակն այս տարի ևս դեպի լավը չի փոխվելու։
2. 2014 թ. պետական բյուջեի շնորհիվ նախատեսվում է «բարելավել» միայն պետական սեկտորի սոցիալական վիճակը, սակայն բարելավումները կշոշափեն հիմնականում նրանց, ովքեր դրա կարիքն առանձնապես չունեն։
3. Կառավարությունը ծրագրել է 2014 թ. պետական բյուջեի եկամուտները ապահովել 1,134.4 մլրդ դրամի չափով, որը, նախորդ տարվա համեմատ, ավելի է 99.2 մլրդ դրամով (այսինքն, եթե Հայաստանի բնակչության թվից հանենք արտագաղթած քաղաքացիների թիվը, ապա Հայաստանը չլքած քաղաքացիների հաշվին կբարձրանա որոշ յուրայինների աշխատավարձը)։
4. ՀՀ քաղաքացիներն այս տարի ևս հարկեր կվճարեն, որպեսզի որոշ կազմակերպություններ մի քանի միլիոնի հասնող գումարներ ստանան առանց մրցույթի։
5. Հայաստանի պետական պարտքը մոտեցել է 5 մլրդ ԱՄՆ դոլարի շեմին։

Հ.Գ. Այս տարվա պետական բյուջեն ևս սոցիալական ուղղվածություն ունի, այս սոցիալական բյուջեի շնորհիվ 2014–ին է՛լ ավելի շատ հայ ընտանիքներ կարտագաղթեն իրենց սոցիալական հարցերը լուծելու համար։

Արմեն Ասլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը