Լրահոս

28.10.2013 14:46


Իսրայելը հրթիռակոծել է Գազան

Իսրայելը հրթիռակոծել է Գազան

«France Presse»–ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Իսրայելը հրթիռակոծել է Գազայի հատվածի հյուսիսը։ Լարվածությունը ծագել է Իսրայելի՝ պաղեստինցի վետերաններին ազատ արձակելու նախօրեին։

Հրթիռակոծմամբ, ըստ լրատվամիջոցի, Իսրայելն արձագանքել է Գազայի հարձակմանը. Գազայից 2 հրթիռ է արձակված եղել Աշքելոն քաղաքի ուղղությամբ, որոնք որսացել են իսրայելական հակահրթիռային համակարգերը:

Նշենք, որ սա առաջին նման լարվածությունն է վերջին 2 ամսվա ընթացքում:

Այս խորագրի վերջին նյութերը