Լրահոս

29.10.2013 10:59


Կիրգիզիայի ԱՄՆ դեսպանատունը փոստով սպիտակ փոշի է ստացել

Կիրգիզիայի ԱՄՆ դեսպանատունը փոստով սպիտակ փոշի է ստացել

Կիրգիզիայի ԱՄՆ դեսպանատունը փոստով անհայտ ծագման սպիտակ փոշի է ստացել։ «Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ մասնագետներն արդեն զբաղված են փոշու քիմիական բաղադրության փորձագիտական ստուգմամբ։ Դեսպանատան մամլո ծառայությունից չեն հաղորդել՝ արդյոք որևէ գրություն եղե՞լ է փոշու հետ։ Դեսպանատնից նաև հայտնել են, որ միջադեպը չի անդրադարձել իրենց աշխատանքի վրա։

Նշենք, որ սպիտակ փոշով ծրարներ քանիցս ստացել են աշխարհի բազմաթիվ պաշտոնյաներ, քաղաքագետներ, հասարակական դեմքեր։ Փորձաքննությունից հետո, որպես կանոն, պարզվել է, որ դրանք կյանքին և առողջությանը որևէ սպառնալիք չեն պարունակում։

Այս խորագրի վերջին նյութերը