Լրահոս

29.10.2013 21:14


Հուշ-ցերեկույթ` նվիրված երկրաբան Արմենակ Քոչարյանի ծննդյան 100-ամյակին

Հուշ-ցերեկույթ` նվիրված երկրաբան Արմենակ Քոչարյանի ծննդյան 100-ամյակին

Սույն թվականի հոկտեմբերի 30-ին` ժամը 15:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ.Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանում (Բաղրամյան 24ա) տեղի կունենա հուշ-ցերեկույթ` նվիրված երկրաբան, դոկտոր, պրոֆեսոր Արմենակ Քոչարյանի ծննդյան 100-ամյակին:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա Հայաստանի երկրաբանական ընկերության նախագահ Ռուբեն Ջրբաշյանը: Արմենակ Քոչարյանի կյանքը և կենսագրությունը կներկայացնեն թանգարանի աշխատակիցներ Սեդա Ավագյանը եւ Անուշ Գրիգորյանը:

Միջոցառմանը ելույթ կունենա թանգարանին կից գործող ART VOCAL ENSEMBLE-ը` Բարխուդարյանի խմբավարությամբ:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը