Լրահոս

25.07.2009 09:38


Կառավարությունում քննարկվել են ճանապարհային երթևեկության հիմնահարցեր

Կառավարությունում քննարկվել են ճանապարհային երթևեկության հիմնահարցեր

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ճանապարհային երթևեկության ապահովմանը, ճանապարհային ոստիկանության կարողությունների ամրապնդմանը և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանը վերաբերող հիմնահարցեր։ Ներկայացվել և հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության և հինգ տարվա գործողությունների ծրագիրը։ ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է հանրապետությունում երթևեկության որակի բարձրացման գործընթացներում շահագարգիռ պետական կառույցների դերը, ինչպես նաև կարևորել հասարակական կազմակերպությունների ներգրավումը պարտադիր ապահովագրության նպատակով իրազեկման գործընթացներին։
ՀՀ վարչապետը Տրանսպորտի և կապի նախարարությանը հանձնարարել է մշակել գործողությունների ծրագիրը, հայեցակարգը, միջոցառումների հստակ ժամանակացույցը, և որպես որոշման նախագիծ ներկայացնել կառավարության քննարկմանն ու հաստատմանը։

Այս խորագրի վերջին նյութերը