Լրահոս

01.11.2013 09:41


Ավտոպատահար Մաստարա գյուղի մոտակայքում. կա 1զոհ, 4 վիրավոր

Ավտոպատահար Մաստարա գյուղի մոտակայքում. կա 1զոհ, 4 վիրավոր

Հոկտեմբերի 31-ին` ժամը 22.32-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում բախվել են «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի 25ՕՍ662 և «Մերսեդես» մակնիշի 35ՏՕ382 պետհամարանիշով ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, «ԲՄՎ»-ի վարորդ Հ. Ս.-ն, ուղևոր Ա. Կ.-ն, «Մերսեդես»-ի վարորդ Ա. Դ.-ն (1983 թ.), ուղևորներ Է. Ա.-ն (1984 թ.) և Ա. Գ.-ն (1968 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել և տեղափոխվել Թալինի և Գյումրու Բ/Կ-ներ, որտեղ «ԲՄՎ»-ի վարորդ Հ. Ս.-ն մահացել է, իսկ Ա. Գ.-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը