Լրահոս

04.11.2013 13:51


Մարդկանց որոշակի խմբերի համար դեպի ԵՄ անդամ պետություններ վիզան կլինի անվճար

Մարդկանց որոշակի խմբերի համար դեպի ԵՄ անդամ պետություններ վիզան կլինի անվճար

ԱԺ արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի խորհրդարանական լսումների ժամանակ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանն ասել է, որ ՀՀ և Եվրամիության միջև «Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի շնորհիվ մարդկանց որոշակի խմբերի համար դեպի ԵՄ անդամ պետություններ վիզային ձևակերպումները կլինեն անվճար: Ըստ համաձայնագրի՝ վիզայի տրամադրումը կլինի անվճար հաշմանդամություն ունեցող անձանց, պաշտոնական պատվիրակություների անդամների, արտերկրում կրթական ծրագրերի մասնակից կամ հետբուհական կրթություն ստացող անձանց, արտերկրում աշխատանքներ տանող լրագրողների, միջազգային մարզական միջոցառումների մասնակիցների, գիտական, ակադեմիական, մշակութային, գեղարվեստական աշխատանքներին մասնակցող մարդկանց, շտապ բժշկական օգնության անհրաժեշտություն ունեցող անձանց համար: Վիզաների տրամադրումը կդյուրացվի նաև արտերկրում վերապատրաստման դասընթացների մասնակցող ուսուցիչների, գործարարների, բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչների, Հայաստանում գրանցված տանսպորտային միջոցների վարորդների համար։ Այս խմբի մարդկանց համար վիզայի վճարը նախկին 64 եվրոյի փոխարեն կկազմի 35 եվրո: «Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը չի գործի Մեծ Բրիտանիա և Իռլադիա մեկնող քաղաքացիների համար, քանի որ այս երկրները չեն համաձայնվել միանալ համաձայնագրին: 2014թ. ունվարից էլ Եվրամիության քաղաքացիներն ազատվելու են Հայաստան մուտք գործելու համար վիզայի պահանջից:

Այս խորագրի վերջին նյութերը