Լրահոս

25.07.2009 15:44


Շարքային զինվորը պատերազմի և խաղաղության մասին

Շարքային զինվորը պատերազմի և խաղաղության մասին

-Մենք «դե ֆակտո» հաղթանակած երկիր ենք։ Այո՛, 10 000 քմ օկուպացիայի ենք ենթարկել, և պետք է ճշտել, թե որքանն է Ղարաբաղ։ Ես այն մարդկանցից եմ, որ կարծում եմ՝ մի քիչ էլ գրավյալ տարածք պիտի օգտագործես՝ որպես առևտրի խոսակցություն,-«Ազդակ» մամուլի ակումբում խոսելով Արցախյան հիմնահարցի մասին՝ ասել է «Գոյ» թատրոնի ղեկավար Արմեն Մազմանյանը։  Նրա կարծիքով՝ Արցախի հիմնահարցը լուծելու համար պետք է հիմնվել աշխարհի դիվանագիտական փորձի վրա. «Շատ լավ կշռել մեր քաշը, կարողությունը, բանակի գլխաքանակի, բոմբերի առկայությունը, պատմական-քաղաքական, աշխարհաքաղաքական իրավիճակը, հասկանալ՝ Մոսկվան,  Լոնդոնը, Վաշինգտոնն ինչ են խաղում, այդտեղ շատ նուրբ շարժվել, որպեսզի մի օրվա մեջ ազգովին չհայտնվենք պատմական անդունդի եզրին»։

-Կարծում եմ՝ լավ լինելու նախապայմանները մենք ունենք։ Որքան էլ ուզենան ասել, թե այդպես չէ, այնուհարդերձ, խաղասեղանի հաղթաթուղթը մեր դիվանագիտական կորպուսի ձեռքին է,-ասել է Մազմանյանն ու շարունակել։- Մենք «դե ֆակտո» ստացել ենք Ղարաբաղի անկախությունը։ «Դե յուրե» ստանալու համար չի կարող միակողմանի լինել։ Եթե մենք լինեինք Ամերիկայի նման հիպերիմպերիա կամ հրեաների նման խելոք ու հարուստ, մի 50 հատ էլ ատոմային բոմբով, ձեռքներս կխփեինք, կասեինք՝ ձեր հերն էլ, մերն էլ. Ղարաբաղն էլ է մերը, Բաքուն էլ չենք տալիս։ Բայց մեկ-մեկ պետք է սեփական վերմակի չափ ոտքներս մեկնենք, այն էլ՝ երբ խոսքը պատմական քաղաքական պահերի է վերաբերում։ Եթե պարզվի, որ բանակցությունների արդյունքում բացարձակ ազատ պետական կարգավիճակի դիմաց  մենք ստիպված պետք է տանք ինչ-որ հողեր Աղդամից և մյուսից, իմ  խորին համոզմամբ, որպես կռված շարքային զինվոր, բացառությամբ Լաչինի և Քյալբաջարի, որովհետև դա է մեջքն ու երաշխիքը, ապա այն հողերը պետք է տրամադրել զոհելու, ինչ-որ բանի դիմաց։ Դե, նստի ու ասա՝ չեմ տալիս, որ մինչև վերջ հայտարարեն ագրեսոր, ու կապույտ «կասկեքն» ու ռուսնե՞րը գան, այդ  հողերը մեզնից անջատեն ու տան ադրբեջանցիներին։ Պետք է  լավ հաշվել իրական դաշտն ու իրական կարողությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը