Լրահոս

06.11.2013 12:08


Այսօր՝ «Բորուսիա»-«Արսենալ»

Այսօր՝ «Բորուսիա»-«Արսենալ»

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում այսօր Դորտմունդի «Բորուսիան» կհյուրընկալի Լոնդոնի «Արսենալին»:
Հանդիպման մասնակիցները, ինչպես նաեւ իտալական «Նապոլին», առաջին երեք տուրերից հետո ունեն վեցական միավոր: Խաղի կարևորությունն ինքնին հասկանալի է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին, Լոնդոնում, այս թիմերի միջև կայացած մրցավեճում «Բորուսիան» հաղթեց 2:1։ Խաղի հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Բորուսիա»-«Արսենալ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23.45-ին։

Այս խորագրի վերջին նյութերը