Լրահոս

25.07.2009 16:46


ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ. «ԼՂ–ը վաղ թե ուշ անմիջականորեն կմասնակցի բանակցություններին»

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ. «ԼՂ–ը վաղ թե ուշ անմիջականորեն կմասնակցի բանակցություններին»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղը «վաղ թե ուշ անմիջականորեն կմասնակցի բանակցություններին».

«Նրանք մասնակցում էին բանակցություններին՝ մինչև մի քանի տարի առաջ, երբ հայկական կողմը՝ Երևանը որոշում կայացրեց, որ բանակցություններում կներկայացնի նրանց»։

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի գնահատմամբ՝ բանակցային սեղան Ղարաբաղի ներկայացուցիչներին ետ բերելու համար պետք է կայացվի «փոխադարձ համաձայնություն». 

«Եվ մենք հույս ունենք, որ դա կկայացվի։ Ինչ-որ պահի Ղարաբաղը բանակցություններին պետք է ուղղակիորեն մասնակցի։ Անուղղակիորեն նրանք արդեն մասնակցում են: Մենք լսում ենք կարծիքները: Եվ, իհարկե, մենք նրանց կարծիքն էլ պետք է հաշվի առնենք բանակցություններում։ Հակառակ դեպքում՝ անհնար կլինի լուծումն ընդունելի դարձնել այն մարդկանց համար, ում վրա դա անմիջական ազդեցություն է ունենալու»:

 

Այս խորագրի վերջին նյութերը