Լրահոս

07.11.2013 20:06


Անձեռոցիկների ամենամեծ հավաքածուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

Անձեռոցիկների ամենամեծ հավաքածուն հայտնվել է Գինեսի ռեկորդների  գրքում

Սլովակիայի 39-ամյա բնակչուհի Անտոնիա Կոզակովան հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նա հավաքել է աշխարհում ամենամեծ անձեռոցիկների հավաքածուն, որը բաղկացած է 62757 նմուշից: Մասնագետների գնահատմամբ` հավաքածուի գինը կազմում է մոտ կես միլիոն դոլար:

Ուշագրավ է, որ հավաքածուի ամենահին անձեռոցիկը արտադրվել է անցյալ դարի 40-ական թվականներին: Անտոնիան հայտնել է, որ պատրաստվում է հասցնել իր հավաքածուն մինչև 100 հազար անձեռոցիկի:

Այս խորագրի վերջին նյութերը