Լրահոս

08.11.2013 11:42


Հրդեհ կաթսայատանը

Հրդեհ կաթսայատանը

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 02.10-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Սիլիկյան թաղամասի հին խճուղում գտնվող նորակառույց շինության վերելակի հորանում: Այս մասին տեղեկացնում ենԱրտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուկաշին փողոցի թիվ 153 հասցեում գտնվող կաթսայատանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.29-ին, մարվել` 02.50-ին: Այրվել են կախովի առաստաղ (30 քմ), պատուհան` մասամբ (6 քմ), պլաստմասսե խողովակ (5 գմ) եւ 1 էլ. բաշխիչ:

Այս խորագրի վերջին նյութերը