Լրահոս

08.11.2013 15:49


«Վեցնյակը» լավատեսորեն է տրամադրված Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցություններում

«Վեցնյակը» լավատեսորեն է տրամադրված Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցություններում

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Իրանի հետ բանակցությունների ժամանակ «վեցնյակի» ներկայացուցիչները հույս են հայտնել, որ մինչև ուրբաթ նրանց կհաջողվի համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերով՝ հնարավորությունը մեծ է, որ կձևավորվի ընդհանուր մոտեցում, որը կներառի նաև «ճանապարհային քարտեզ» խնդրին վերջնական լուծում տալու համար: Նա հավելել է, որ բանակցությունները դեռ շարունակվում են, և կանխատեսումներ անելը դեռ շուտ է։

Նշենք, որ բանակցային գործընթացը դրական են գնահատել նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:

Ինչպես արդեն նշել էինք, սպասվում է, որ Իրանը բանակցությունների ընթացքում խոսք կտա ուրանի հարստացման գործընթացը մասնակի դադարեցնել, փոխարենն Արևմուտքը կթուլացնի պատժամիջոցները:

Այս խորագրի վերջին նյութերը