Լրահոս

08.11.2013 16:55


Բագրատաշենում, Վանաձորում, Իջևանում և Արմավիրում հետախուզվողներ են հայտնաբերվել

Բագրատաշենում, Վանաձորում, Իջևանում և Արմավիրում հետախուզվողներ են հայտնաբերվել
Նոյեմբերի 8-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Արարատի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Զավեն Հ.-ին, որը հուլիսի 11-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
***
Նոյեմբերի 7-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշի փողոցի թիվ 3 շենքի մոտից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Հայկ Վ.-ին, որը նոյեմբերի 6-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
***
Նոյեմբերի 7-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Իջևան քաղաքի Երևանյան փողոցից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արկադիա Բ.-ին, որը 2012 մայիսի 5-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով:
***
Նոյեմբերի 7-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Աչաջուր գյուղից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արմեն Բ.-ին, որը նոյեմբերի 6-ից հետախուզվում էր գողության և անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու մեղադրանքով:
***
Նոյեմբերի 7-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Արսեն Բ.-ն, որը մայիսի 27-ից ՌԴ Տյումենի մարզի Նիժնեվարտովսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը