Լրահոս

09.11.2013 10:32


Եմենում հաջողվել է կանխել 9-ամյա աղջկա հարսանիքը

Եմենում հաջողվել է կանխել 9-ամյա աղջկա հարսանիքը

Ինչպես հաղորդում է BBC–ն, Եմենի մարդու իրավունքների նախարարությունը հայտարարել է, որ նրանց աշխատակիցներին հաջողվել է համոզել 9–ամյա աղջկա հորը՝ չամուսնացնել նրան։

Ըստ նախարարության հայտարարության` երկրում առաջին անգամ է հաջողվում կանխել անչափահաս աղջկա ամուսնությունը: Գերատեսչությունից հայտնում են, որ երկրում պետք է սահմանվի ամուսնության նվազագույն շեմ՝ առաջարկելով ամուսնանալ 18 տարեկանից։ Սակայն այդ առաջարկին դեմ են հանդես գալիս երկրի հոգևորականությունը և պահպանողական շրջանները, որոնք կարծում են, թե այդ նորամուծությունը հակասում է իսլամի կանոններին և ազգային սովորույթներին:

Այս խորագրի վերջին նյութերը