Լրահոս

10.11.2013 20:18


Արարատում պատրաստվում են անջատել էլեկտրական հոսանքը

Արարատում պատրաստվում են անջատել էլեկտրական հոսանքը

Ըստ հավաստի տեղեկությունների, Արարատում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում մեծ առավելությամբ հաղթում է ԲՀԿ-ի թեկնածուն` Սամվել Բարսեղյանը:

ՀՀԿ-ականները եւս հասկացել են, որ իրենց թեկնածուն, չնայած գործադրված բոլոր ջանքերին, պարտվում է եւ որոշել են գնալ աննախադեպ քայլի:

Մեր աղբյուրների համաձայն, նրանք պատրաստվում են Արարատը զրկել էլեկտրական հոսանքից եւ այդ ընթացքում անել իրենց սեւ գործը: Արդեն Արարատը սնող գլխավոր ենթակայանի մոտ աշխուժություն է նկատվում: Մնում է արկածախնդիրներին հուշել, որ եթե նրանք գնան այդ քայլին, ապա չեն խուսափելու պատժվել օրենքի ամբողջ խստությամբ:

Աղբյուրը՝ http://top-news.am/7/1/news/25126.html

Այս խորագրի վերջին նյութերը