Լրահոս

10.11.2013 22:31


ԲՀԿ թեկնածուն առջևում է. նախնական դիտարկում

ԲՀԿ թեկնածուն առջևում է. նախնական դիտարկում

Արարատ քաղաքի քաղաքապետի ընտրություններն արդեն ավարտվել են։

Տեղամասերից եկող նախնական տեղեկությունների համաձայն առջևում է ԲՀԿ–ի առաջադրած թեկնածու Սամվել Բարսեղյանը։

Ուշագրավ է, որ ՀՀԿ թեկնածուի օգտին տրված ձայները գրեթե բոլոր տեղամասերում կոնկրետ ժամանակահատվածում են արձանագրվել՝ հայտնվելով քվեատուփի ամենաներքևում։ Ի դեպ, այդ ժամարեին էին մեծ կուտակումներ նկատվում ընտրատեղամասերում. Սերժ Սարգսյանի թիմը «լցոնում» էր մարդկանց։

Ուշագրավ ևս մեկ հանգամանք. գրանցվել է ռեկորդային մասնակցություն, ինչը համայնքային մակարդակում աննախադեպ է։ Արարատցիները պնդում են, որ քաղաքի հարակից գյուղերից բազմաթիվ մարդկանց են գրանցել Արարատում ու դարձրել ընտրող։

Թե ինչպիսի ընդհանուր պատկեր կլինի բոլոր ընտրատեղամասերում առկա քավեաթրթիկները հաշվելուց հետո՝ կներկայացնենք լրացուցիչ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը