Լրահոս

11.11.2013 12:23


Լևոն Զուրաբյանն ԱԺ նախահագին. «Ի՞նչ կարող եք անել, որպեսզի հարգվեն օրենքները»

Լևոն Զուրաբյանն ԱԺ նախահագին. «Ի՞նչ կարող եք անել, որպեսզի հարգվեն օրենքները»

Այսօր խորհրդարանում մեկնարկած քառօրյայում Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ պարզելու, թե ի՞նչ կարող է անել վերջինը, որպեսզի հարգվեն պատգամավորի իրավունքներն ու օրենքներըը. «Կոնկրետ Նիկոլ Փաշինյանին երեկ թույլ չեն տվել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում հանդիպել Շանթ Հարությունյանի հետ, իսկ ինձ հետ չի հանդիպել Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանը: Ի վերջո, սա նաև Ազգային ժողովի հեղինակության հարցն է», -ասել է Զուրաբյանը։

Ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ օրենքը պետք է խստագույնս պահպանվի, և հորդորեց Լևոն Զուրաբյանին գրավոր պարզաբանումներ ներկայացնել կատարվածի կապակցությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը