Լրահոս

11.11.2013 12:50


Սամվել Ալեքսանյան. «Ես չունեմ կողմնակիցներ, այ ցավդ տանեմ»

Սամվել Ալեքսանյան. «Ես չունեմ կողմնակիցներ, այ ցավդ տանեմ»

Այսօր ԱԺ–ում լրագրողներին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ասել է, որ շնորհակալ է նախախորհրդարանի անդամներից, որ այդքան լավ ակցիա արեցին «Երևան Սիթի»-ների համար:

«Իրանք հակագովազդ չարեցին, գովազդ արեցին մեզ: Հաշվեցինք, մի ամսվա մեջ «Երևան Սիթին» պետք ա գովազդի համար վճարեր 20 մլն փող, հիմա էտի տնտեսել ենք, որոշել ենք, որ տանք ուսանող երեխեքին»,- ասել է Ալեքսանյանը:

Լրագրողների հարցին՝ որքա՞ն է վճարում իր կողմնակիցներին ակցիաների համար, Սամվել Ալեքսանյանը պատասխանել է. «Ես չունեմ կողմնակիցներ, այ ցավդ տանեմ, էտի Սուրենյանցն ա կազմակերպել, հարցերն իրան տվեք։ Եթե ինքը որևէ մի անգամ պրոբլեմ ունի, ես իրան օգնում եմ, բայց անձամբ ակցիայի համար ես իրան փող չեմ տալիս»:

Այս խորագրի վերջին նյութերը